Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Անպարտելի «Չելսին»

Անպարտելի «Չելսին»
18.12.2016 | 02:10

Լոնդոնյան «Կրիստալ Պալաս»-«Չելսի» դերբիում հաղթեցին «ազնվականները»՝ անպարտելի հանդիպումների շարքը հասցնելով տասնմեկի: Հաղթական գոլի հեղինակը պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու Դիեգո Կոստան է:

Սա նրա տասներեքերորդ գնդակն էր առաջնությունում: Անտոնիո Կոնտեի սաներն այս հաղթանակից հետո ունեն 43 միավոր ու այս պահի դրությամբ ինը միավորով են առաջ երկրորդ-երրորդ հորիզոնականները կիսող «Լիվերպուլից» ու «Արսենալից» որոնք տուրի շրջանակներում մրցելու են իրար հետ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1119

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ